ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախի և Հայաստանի միացումն այլ տարբերակ չունի»․ Տարոն Սիմոնյան
13:18, 20.09.2024 | mamul.am
1299 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ ով, եթե ոչ հայերս ենք առավելապես առնչվել այս իրավունքի ոտնահարման հետ միայն այն փաստի ուժով, որ հայ ենք։
Եվ ով, եթե ոչ հայերս ենք պարբերաբար հրաժարվել գիտակցել այդ իրավունքի իրական էությունը միայն այն ներքին խորքային ցանկությամբ, որ չառերեսվենք սեփական հասունության պակասին։
Դժվար է, բայց պետք է դաջենք մեր ժառանգական հիշողության մեջ, որ կյանքի իրավունքը ոչ այնքան պահանջ է՝ ուղղված պետությանն ու միջազգային հանրություն կոչվող աներևույթ հասցեատիրոջը, այլ յուրաքանչյուր մարդու ու ազգի հստակ հանձնառություն՝ ունենալ և պաշտպանել այն, ինչն իրեն մարդ ու ազգ է դարձնում, ասել է թե՝ սեփական արժանապատվությունն ու դա ձևավորող ճշմարտության համոզմունքը։ Ի չիք կենդանական մարմինն ու նյութը, եթե այն հոգի ու ոգի չունի։
Գեթ մեկ անգամ ճկվելով ու զիջելով սեփական ճշմարտությունն ու արժանապատվությունը՝ մարդն ու ազգը կորցնում են ապրելու բարոյական իրավունքը, որովհետև հենց նույն կյանքն արդեն այդ սուբյեկտի ապրելու մեջ արժեք չի տեսնում, այլ միայն մի հերթական սպառողի, որ պատրաստ է միայն նյութապաշտությամբ ու տգիտությամբ վարակել այլոց սողալու ու ստրկության ճահճով։
Բայց երբ մարդն ու ազգը կյանքի իրավունքը վաստակում են ամեն օր՝ պայքարով ու ստեղծարարությամբ, արժանապատվությամբ ու առաքինությամբ, կյանքն՝ ինքը ընկերանում է նրանց հետ՝ պայմանավորելով նոր հաղթանակներ և իրական Կյանքի իրավունք...
Ի՞նչ եմ ուզում ասել...
Թող որոշները մուրան կյանք ու խաղաղություն, թող այդ երազով կենդանության օրոք իրենք իրենց կերպարով կանգնեցնեն բրոնզե արձան, բայց ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հայկական է, ավելին՝ Արցախի և Հայաստանի միացումն այլ տարբերակ չունի, որովհետև մեր կյանքի իրավունքը հենց այս ճշմարտությունն ու համոզմունքն են երաշխավորում։
Հ.Գ. Իսկ «Կարթագենը» պիտի կործանվի», ոնց գցում ֊ բռնում եմ...»

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր