ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Այս ճաշատեսակը իր անվանումով տիպիկ հայկական է»․ Կարեն Հովհաննիսյան
16:54, 20.09.2024 | mamul.am
3495 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի որոշ շրջան շատ ակտիվ աշխատեցի հայկական խոհանոցի վրա և մեր ավանդական որոշ ճաշատեսակներ փորձեցին մեր իսկ ձեռքով մեզանից հեռացնեն։ Տոլմա․․․
Այս ճաշատեսակը իր անվանումով տիպիկ հայկական է, տոլմայի բազմաթիվ տեսակներ կան, բայց առաջնային տեսակը, որից էլ իր անունն է եկել, խաղողի թփով տոլման է։ «Տոլի» ուրարտերեն նշանակում է խաղողի տերև, իսկ տոլմա՝ խաղողի տերևով փաթաթված ։
Թուրքերը պարսկերենից վերցրել են դոլմե ձևը, հարմարացրել իրենց և սեփականաշնորհել որպես ուտեստի անուն։ Եթե նայում ենք իրենց մոտ այդ բառի թարգմանությունը, ապա ստացվում է դոլմա = լցված, իսկ տոլմեն լցված չի լինում, այն փաթաթված է։ Փառք Աստծու, մեր լեզվային մտածողությունն ունի հիշողություն և մենք այդ հիշողությամբ մինչև հիմա էլ ասում ենք՝ տոլմա փաթաթել, չենք ասում ՝ տոլմա լցնել ։
Տեր կանգնենք մեր եղածին, առանց այդ էլ մեզանից շատ են գողացել, մենք էլ հեշտությամբ հանձնվել ենք, տվել ենք, ասել ենք՝ վերցրեք, մեզանից պոկ եկեք․․․ Պոկ եկող չեն, պիտի պայքարենք բոլոր ոլորտներում․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր