Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Թ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից Թ. Բ.-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրան հայտնաբերել են վթարված մոտոցիկլից ու ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: |