Այսօր առավոտյան 74 տարեկան հասակում մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Պահեստազորի կապիտան էր: 1997թ. հիմնադրել եւ գլխավորում է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»: 1998, 2003 եւ 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու: 1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար: 2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն/: ԱՄ խմբակցության ղեկավար: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ: 2007-2012թթ. ղեկավարել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ 2019 թվականից այլևս պատգամավոր չէր։ Ամուսնացած էր, երկու զավակի հայր։ |