ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Զախարովան արձագանքել է Սեժուրնեի հայտարարությանը
12:48, 20.09.2024 | mamul.am
2360 | 1

«Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, քանի որ սա ասվել է Հայաստանի տարածքում»,- ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Սեժուրնեի Երևանում արած հայտարարությանը, թե Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա։

«Եթե ինչ-որ մեկը նման բան ասեր մեր ընկերների մասին, մենք հնարավորություն կգտնեինք նման գործիչներին հիշեցնել, որ մեր ընդհանուր պատմությունը թույլ չի տալիս այդ երկրի նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք երրորդ անձանց կողմից»,–ասաց Զախարովան` նշելով, որ նման վերաբերմունքը նաև Հայաստանի հանդեպ է անհարգալից։

Զախարովան արձագանքել է Սեժուրնեի հայտարարությանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր