«Այս կառավարությունը ցանկանում են ջայլամի կեցվածք ընդունել՝ ասելով, որ Արցախ չկա»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․
«Այս կառավարությունը ամոթի, բարոյականության, ազգային արժեքների, պետության հետ կապերը խզել է, դա հստակ է, բայց հստակ է նաև, որ իրենք ապրում են մեկ այլ իրականության մեջ։ Իրենց կարծիքով, եթե իրենք Արցախի մասին չեն խոսում, ուրեմն խնդիրը և մարդկանց հիշողությունը վերանում է: Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր: Ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք էլ զարմանալու տեղ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն օր մեզ ցույց է տալիս, որ մարդկային զարմանքի հնարավորություններն անսահման են։ Ինչքան մնան, նորանոր դժբախտությոններով զարմացնելու են»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, «Իրենց ցինիկ, հակապետական պահվածքը բոլորիս գործունեության, 2021թ. ընտրության արդյունքն է»։