ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Վարդանյանը չի հավատացել, որ նման տեքստ է հնչել»․ Տաթևիկ Հայրապետյան
16:06, 20.09.2024 | mamul.am
3326 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Կարդացի Ռուբեն Վարդանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանի հայտարարությունից հետո իմ գրառման մեջ նշել էի, որ նա այդ խոսքերով ուղղակի աջակցել է Բաքվին՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար պահվող մյուս հայերին սպասվող կեղծ դատավարություններից առաջ։ Հիշեցնեմ, որ նրանց շատ ծանր մեղադրանքներ են առաջադրում, իսկ ադրբեջանական մեդիա տիրույթում շարունակ նշում են, որ պետք է ամեն ինչ անեն Վարդանյանին Բաքվում պահելու համար։

Վարդանյանի պատասխանից ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարության հիման վրա Ռուբեն Վարդանյանին նորից հարցաքննության են կանչել։ Պատկերացնում ե՞ք։ Կանչել են ու հայտարարության մասին հարցեր են տվել։ Վարդանյանն էլ, ըստ էության, չի հավատացել, որ նման տեքստ է հնչել ՀՀ վարչապետից ու ընտանիքի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ ճշտել է այդ տեղեկատվությունը։ Համոզվելով, որ դա ճիշտ է, լրացուցիչ անգամ ինքն իրեն թիրախի տակ է դրել ու արձագանքել Փաշինյանին՝ խնդրելով ընտանիքին դա հանրայնացնել։

Վարդանյանը ամենից շատ է թիրախավորված Բաքվի կողմից, վերջերս էլ նրանց պետական հեռուստաընկերությունը կրկին անդրադարձել է նրան ու նրա բիզնեսներին՝ հորինելով կեղծ մեղադրանքներ Արցախում ծավալած գործունեության համար։

Մի խոսքով, Փաշինյանի այս քայլը հերթական ծառայությունն էր Բաքվին, որն էլ նրանք արագորեն օգտագործել են Վարդանյանի դեմ։ Իսկ պատասխանը՝ շատ կոռեկտ էր ու հստակ, հիրավի՝ «առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից․․․»․․․։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր