Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշագրավն այն է, որ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչին թողած, ՀՀ ԱԺ-ում քննարկում է գնում «Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ»։
Կարճ և կոնկրետ ասեք` էլեկտրաէներգիայի ոլորտի համար այլ սեփականատեր եք գտել և իրավական հիմք եք ստեղծում ՀԷՑ-ը խլելու համար:
Իսկ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը խլել չեն կարող, քանզի 2023թ օգոստոսի 11-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենի հետ քննարկեց «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան ստանձնեց պատասխանատվությունը չգիտեմինչի գործունեության համար:
Համադրելով փաստերը, ևս մեկ անգամ արձանագրեմ, որ Ռուսաստանը յուրայիններին գցելու մաստեր-կլաս է ցուցաբերում»: