«Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության մոտ կասկածներ կային, թե գուցե քաղաքական պատճառներ կան։ Դուք այս տարբերակը, սակայն, բացառեցիք»,-ԱԺ-ում հոսանքազրկումների վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին։ Պատգամավորը նաև հետաքրքվեց, թե ի՞նչ գնով է ձեռք բերվել ՀԷՑ-ը․ «Լավ կլիներ, որ քննարկմանը ներկա լիներ նաև ՀԷՑ-ի սեփականատերը։ Հետաքրքիր է, արդյո՞ք տիրապետում եք այն տեղեկատվությանը, թե |