ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Հայտնաբերվել է երիտասարդ ամուսինների ու նրանց տղայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հիմնական կասկածյալը
18:00, 20.09.2024 | mamul.am
7518 | 0

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ շամշյանը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:
Վերջինս կասկածվում է հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ Տոնոյանը հատել էր Հայաստանի սահմանը և գնացել Վրաստան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր