Կրկին հզոր պայթյուններ են որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Ըստ իսրայելական աղբյուրների՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել քաղաքին։
Նշվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանի` Դահիյայի վրա, որտեղ գտնվում է Հեզբոլլահի շտաբը։ Հաղորդվել է կազմակերպության ղեկավարներից մեկի մահվան մասին։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ, ըստ նախնական տվյալների, հարձակման թիրախը եղել է հատուկ գործողությունների համար պատասխանատու «Հեզբոլլահ»-ի ղեկավարության և Ջիհադի խորհրդի բարձրաստիճան անդամ Իբրահիմ Ակիլը (Թահսին մականվամբ)։