ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հրայր Գեղամյանը սեպտեմբերի 23-ից կնշանակվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղաք Վաշինգտոն)»,- ասված է որոշման մեջ: |