Այսօր Ազգային ժողովում «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումներ են կայացել: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լսումների ժամանակ դժգոհեց` ՀԷՑ-ն անգամ թեժ գժի զանգերին ժամերով չի պատասխանում: «Այս քննարկման արդյունքները մեզ համոզեցին, որ այն խնդիրները, որոնք կան այսօր էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում, այսօրվա ստանդարտ գործիքակազմերով չեն լուծվելու: Բայց իրականության մեջ ՀՀ քաղաքացուն դա չի հետաքրքրում։ Դուք ասում եք՝ 690 միլիոն դոլար ներդրում է արել ՀԷՑ-ն այս 6-7 տարիների ընթացքում, բայց իրավիճակն ավելի է վատացել։ Գոնե մնար նույնը, կասեինք՝ հա: Ես չեմ ուզում, որ մենք մի հատ էլ հավաքվենք մի քանի տարի հետո և էլի խոսենք նույն բաների մասին, ասենք, որ ՀԷՑ-ը լրացուցիչ կես միլիոն դոլարի ներդրում է արել, բայց իրավիճակը մի քիչ էլ է վատացել։ Լավ, 6, 7, 8 տարվա մեջ մի հատ թեժ գիծն ի՞նչ է, որ ՀԷՑ-ը չի կարողանում կարգավորել։ Մարդիկ 45 րոպե, 50 րոպե, մի ժամ սպասում են եւ չեն կարողանում կարգավորել իրենց կյանքը։ Հոսանքն անջատվեց, բայց քաղաքացուն ոչ ոք չի պատասխանում: Մարդիկ ունենում են բազմաթիվ կորուստներ՝ շարքային բաժանորդներից սկսած մինչև տնտեսվարողներ»,- արձանագրեց Հայկ Կոնջորյանը։ |