Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կասկած չկա, որ հիմա «Հանրային ռադիո»-ի կամերայով նայելու են, թե ով է այդ չենթարկվողը, որը համարձակվել է Բաքուն Ստեփանակերտով փոխել ու մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հեռացնելու են նրան աշխատանքից։
Նաև գործ կհարուցեն աշխատակցի վրա, որ, օրինակ, առաջին դասարանում մի անգամ սև ու սպիտակ զգեստի կանոնը խախտել է կամ առաջին կուրսի տարիներին կարմիր լույսի տակով է մեկ անգամ փողոցն անցել։
Աշխատակիցն էլ իր հերթին դատի կտա, մինչև վճիռ ընդունվի կամ չընդունվի, սրանք «Հանրային ռադիո»-ն արդեն գործածած են լինելու ընտրակեղծիքների համար՝ կեղծիքներով «Հանրային ռադիո»-ի տնօրեն դարձած` ԱՄՆ քաղաքացու օժանդակությամբ։
Սա դավաճան պրովոկատորների իշխանություն է, ամեն տեղ պրովոկացիայի թակարդ են լարում, որովհետև էդ գիտեն, էդպես են եկել իշխանության»։