Գերմանիայում Մոցարտի` նախկինում անհայտ ստեղծագործություն է հայտնաբերվել։ Դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտորը գրել է այն դեռահաս տարիքում:
Նախկինում անհայտ պարտիտուրը հայտնաբերվել է Լայպցիգի երաժշտական գրադարանում:
12 րոպեանոց ստեղծագործությունը կոչվում է Serenate ex C և բաղկացած է յոթ մինյատյուրներից` լարային տրիոյի համար: Աշխատանքը թվագրվում է 1760-ականների վերջով։ Սա նշանակում է, որ Մոցարտն այն գրել է դեռահաս տարիքում, ասում են հետազոտողները։
Գտնված ձեռագիրը մոտ 1780 թվականին արված պատճեն է։
Երաժշտական ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի սեպտեմբերի 21-ին Լայպցիգի օպերայում։