ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ԱՏԷՄԻԳ-ը Ռուսաստանից պահանջում է Ուկրաինային վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ը
20:26, 20.09.2024 | mamul.am
3703 | 0

ԱՏԷՄԻԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) Գլխավոր կոնֆերանսում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում, ընդունվել է «Ուկրաինայում միջուկային անվտանգությունը, պաշտպանությունը և երաշխիքները» բանաձևը։
Դրանում ասվում է, որ գործակալությունը «կոչ է անում շտապ դուրս բերել բոլոր չարտոնված զինվորականներին և այլ անձնակազմին ուկրաինական Զապորոժիե ատոմակայանից և անհապաղ ատոմակայանը վերադարձնել ուկրաինական իրավասու իշխանությունների լիակատար վերահսկողությանը», հաղորդում է BBC-ն։

Մինչև Զապորոժիեյի ԱԷԿ-ը Ուկրաինայի վերահսկողությանը վերադարձնելը, ասվում է փաստաթղթում, Ռուսաստանից պահանջվում է ԱՏԷՄԻԳ-ին անսահմանափակ մուտք ապահովել ատոմակայանի բոլոր օբյեկտներին և տեղեկատվությանը:

Ռուսական զորքերը գրավեցին Զապորոժիեի ատոմակայանը 2022 թվականի փետրվարին լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո։ Այդ ժամանակից ի վեր ատոմակայանը էլեկտրաէներգիա չի արտադրել, սակայն ինքնին էլեկտրաէներգիայի մշտական ​​մատակարարում է պահանջում՝ ռեակտորներից մեկը հովացնելու համար, որն ամբողջությամբ անջատված չէ ցանցից։

Պարբերաբար կայանը ենթարկվում է գնդակոծությունների, ինչի համար Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին