Հարավային Կովկասի հարցով «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով հանդիպումը` ԱԳ նախարարների մակարդակով, որը նախատեսված է Թուրքիայում, մշակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ստույգ օրվա մասին երկրները կհայտնեն, երբ համատեղ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ |