«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Հակոբյանը ձերբակալվել է մեղադրյալի կարգավիճակով։ Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է։ |