Ինչպես հայտնել ենք, իսրայելական բանակը` ՑԱՀԱԼ-ը, հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյան: Ինչպես հայտնում է «Ֆրանսպրես»-ը, հարվածը հասցվել է բնակելի շենքին, որտեղ ընթանում էր լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը: Նշվում է, որ «Հեզբոլլահի» ղեկավարության անդամն սպանվել է։ Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, որից 5-ը` երեխա: |