ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«ՀՀ մտել է 1 տոննայից ավելի կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է. ի՞նչ եղավ 270 կգ կոկաինը». Միհրան Պողոսյան
23:48, 20.09.2024 | mamul.am
5621 | 1

ԱԺ նախկին պատգամավոր, «Հայոց համազգային միասնություն» նորաստեղծ կուսակցության հիմնադիր Միհրան Պողոսյանը «Մեդիահաբ»-ին տված հարցազրույցում նշել է, որ իր կուսակցությունը գրասենյակներ է բացել նաև Հայաստանում: Նա հավաստիացրել է, որ այդ կուսակցությանը միացել են անգամ ՔՊ-ի անդամներ:

Միհրան Պողոսյանն անդրադարձել է նաև կոկաինի սկանդալային պատմությանը. «2, 3 օր առաջ ինձ ուղարկեցին տեսանյութ, որտեղ վարչախմբի ղեկավարը մեղադրում է և անվանական իմ անունն է տալիս և նշում, որ տվյալ անձը ներմուծել է ՀՀ կոկաին։
Ես պարզապես ապշած եմ։ Այն առումով, որ մարդը 6 տարի երկիրը ղեկավարում է և առ այսօր չի հասկանում, որ ինքը ընդդիմություն չի։

Երկրի վարչապետը ԱԺ-ի ամբիոնից խոսում է ընդդիմադիրի կեցվածքով։ Դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ, ո՞նց կարելիա է 1 տոննա կոկաին մտնի ՀՀ-ի տարածք և համապատասխան պետական մարմինները դա չկանխեն։

Ավելին, ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչը, տվյալ դեպքում ես, անձնապես զանգում եմ գործող ԱԱԾ ղեկավարին` կարևորելով և ասելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է և հանձնարարում եմ համապատասխան մարդկանց տանել և հանձնել այդ կոկաինը։

Եվ մենք տեսնում ենք դրա կարևորությունը և անվտանգության աստիճանը, դրա համար ենք անում այդ գործառույթները` որպես իրավապահ քաղաքացի։

Եվ մենք այսօր ունենք այն, որ երկրի ղեկավարը մեղադրում է ընդդիմադիր ճամբարի ներկայացուցչին, այլ ոչ թե իր պետական ապարատի կառույցի ղեկավարներին, որ դա մտել է երկրի տարածք։ Բա ու՞ր էիք, տիրություն անեիք, որ չմտներ, մաքսայինը ինչո՞վ էր զբաղված, ԱԱԾ-ն ինչո՞վ էր զբաղված։

Եվ այդ տեսնայութը կա, փաստերը կան, անհրաժեշտության դեպքում ես դա կհրապարակեմ։ Իմ աշխատակիցներն են տարել հանձնել և դա եղել է 1 տոննայից ավելի։

Այսօր փաստաթղթերի մեջ 730 կգ է։ Շատ հետաքրքիր է, ինչ եղավ այն 270 կգ կոկաինը։ Դա թողնում եմ իրավապահ մարմիններին, որ իրենք հասկանան։

3 անձ մի տարի կալանավորված է, որից հետո գործը կասեցվել է, հարցումներ են անում և առ այսօր կասեցման մեջ է գործը, դատարան չեն ուղարկում, դատարան ուղարկեն, իրենք լավ հասկանում են, որ ոչ մի մեղադրանք հիմնավորում չեն կարողանում փաստել։

Այս ամենը խոսում է դրա մասին, որ իրենք ոչ մի բան չեն կարողանում այս հարցի շուրջ ապացուցել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր