Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Նրա խոսքով, այս աշնանը կորոշվի, թե ինչ կլինի հետո ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Դրա համար կներկայացվի հաղթանակի ծրագիր, և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը առաջինը կտեսնի այն ամբողջությամբ։ Նա նաև հավելել է, որ Ամերիկան ունի բավարար ուժ՝ Ուկրաինայի և իր գործընկերների հետ միասին ապահովելու ուկրաինական խաղաղության բանաձևով նախատեսված խաղաղությունը։ |
Բաժանորդագրվել լրահոսին