ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետո
01:00, 23.09.2024 | mamul.am
4885 | 0

ՌԴ-ի Կրասնոյարսկի երկրամասում երեխաներ են մահացել, հավանաբար` թունավոր նյութի պատճառով, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի երկրամասի գլխավոր քննչական վարչությունը։

Ընտանիքը, ներառյալ չորս երեխաները (6, 11, 12 և 13 տարեկան), հայրը և հղի մայրը, սեպտեմբերի 20-ին վատ են զգացել տեղական խանութից գնած հավ և պելմեններ ուտելուց հետո: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ 6-ամյա աղջիկը և 13 տարեկան տղան մահացել են նույն օրը, իսկ այսօր մահացել է 11-ամյա աղջիկը։

Խանութից առգրավվել են բոլոր կիսաֆաբրիկատները և հավերը։ Ընտանիքի մնացած անդամների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Քննիչները դեպքի վայրի զննությամբ առգրավել են սննդամթերք և այլ նյութեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին