Չիլիում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Կոկիմբո քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախը գտնվել է 38 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: