ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Միլիարդատեր Մայք Լինչի խորտակված զբոսանավի ստեղծողը դատի է տվել նրա այրուն
00:48, 24.09.2024 | mamul.am
7471 | 0

Նավաշինական ընկերությունը դատի է տվել միլիարդատեր Մայք Լինչի զբոսանավի անձնակազմին և նրա այրուն։ Ըստ Daily Mail-ի՝ պահանջի չափը 246 միլիոն դոլար է։
Նավաշինարարը պնդում է, որ զբոսանավն «անխորտակելի» է եղել, և մի քանի հարցազրույցների ժամանակ գործադիր տնօրեն Ջովանի Կոստանտինոն ողբերգության պատճառ է համարել «մարդկային սխալը»: Նա հայտարարել է, որ դռներն ու պատուհանները փակ չեն, իսկ անձնակազմը անտեսել է եղանակային նախազգուշացումները։
Սիցիլիայում զոհերի դիահերձման նախնական արդյունքները ցույց են տվել, որ մահվան պահին բոլորը, բացառությամբ մեկի, մնացել են տախտակամածի տակ: Դիահերձումը ցույց է տվել, որ տուժածների թոքերում ջուր չի եղել, հաղորդում են իտալական լրատվամիջոցները։ Չնայած նրանց մարմիններն արդեն վերադարձվել են հայրենիք, Պալերմոյի բժիշկները դեռ հետաքննում են՝ նրանց մահը վրա է հասել ջրահեղձությունի՞ց, թե՞ թթվածնի պակասը:
Հիշեցնենք, որ սիցիլիական Պորտիչելո նավահանգստում խարսխված 55 մետրանոց զբոսանավը ջրի տակ է անցել օգոստոսի 19-ի վաղ առավոտյան` ընդամենը երկու րոպեում։ Նավաբեկության պատճառը պարզ չէ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին