ՄԱԿ-ի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպումը կայացել է Նյու Յորքի «Թուրքական տանը» և անցել մամուլի համար փակ ձևաչափով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, Իսրայելի գործողությունները Պաղեստինում և Լիբանանում, տարածաշրջանային զարգացումները։ |
Բաժանորդագրվել լրահոսին