ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Դահլիճում ներկա է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Պուտինի պատերազմը չի հասել իր գլխավոր նպատակին. նա ձգտում էր կործանել Ուկրաինան, բայց Ուկրաինան նախկինի պես ազատ է: Նա ձգտում էր թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է և միասնական, քան նախկինում էր»,- ասել է Բայդենը: Վերահաստատելով Վաշինգթոնի աջակցությունն Ուկրաինային՝ նա կոչ է արել մյուս երկրներին նույնպես ապահովել, որպեսզի Ուկրաինան հաղթի, պահպանի ազատությունը և հասնի արդար խաղաղության։ |
Բաժանորդագրվել լրահոսին