Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չափազանց զայրացել է, երբ նրան հայտնել են շիա «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան մասին։ ABC News-ի փոխանցմամբ՝ Իսրայելն իր մտադրության մասին վերջին պահին է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը։ Իսկ հարձակման արդյունքները վրդովեցրել են Փենթագոնին՝ հնարավոր վտանգավոր հետևանքների պատճառով։ Ավելին, ուղերձի ուշանալու պատճառով Վաշինգթոնը պատրաստ չի եղել արագ ռազմական պատասխանի։ Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել էր, որ քաղաքական գործչին վերացնելու հրամանը տվել է ԱՄՆ-ն։ |
Բաժանորդագրվել լրահոսին