ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները
17:48, 30.09.2024 | mamul.am
2325 | 0

Սեպտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ դպրոցականների համար նախատեսված Koreez ամենամյա կրթական Օսկար շոու-մրցանակաբաշխությունը։

Առաջին անգամ այս տարի «Իդրամ» ընկերության հետ միասին անցկացվեց ֆինանսական կրթության «Junius» մրցույթը։

Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները

Junius-ն ստեղծվել է դպրոցականների շարքում ֆինանսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները բարելավելու և հետագայում ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու նպատակով։

Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները

«Իդրամ»-ի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հենց այդ նպատակով ստեղծվեց ոչ միայն մրցույթը, այլ նաև Junius խաղն անմիջապես Idram Junior հավելվածում․ «Մենք վստահ ենք, որ խաղի միջոցով երեխաները մեծ սիրով կսովորեն ֆինանսներ։ Ուրախ ենք, որ խաղն իսկապես հետարքրքեց երեխաներին և նրանք Idram Junior հավելվածի միջոցով պատրաստվեցին նաև «Կորիզ Ջունիուս» մրցույթին և այսօր ունենք մրցանակակիրներ ու նոր գիտելիքներով զինված երեխաներ»,- ասում է Արսեն Քդենյանը։

Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին երկու փուլով անցկացված Junius ֆինանսական առցանց մրցույթին մասնակցել են մեր երկրի բոլոր դպրոցների 3-8-րդ դասարանի աշակերտները։

Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 6 մասնակիցները «Իդրամ»-ի կողմից ստացան iPhone 15 հեռախոսներ։ 2-րդ և 3-րդ հորիզոնական զբաղեցրած 12 աշակերտ ընտանիքի հետ Yerevan Park-ում մեկ ամբողջ օր անցկացնելու հնարավորության ստացան։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակների մյուս մասնակիցներին «Իդրամ» ընկերությունը պարգևատրեց խրախուսական ու խորհրդանշական նվերներով։

Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները

Junius խաղը հասանելի է Idram Junior հավելվածում, որը ներբեռնելով երեխաները կստանան ֆինանսապես կրթվելու, իրենց միջոցները կառավարելու և անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն, և այդ ամենը ծնողների անմիջական վերահսկողության ներքո։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին