Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի ղեկավարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանությանը: Իսրայելը նշում է, որ զոհեր չկան։ Կրակի տակ են Բաեր Շեվայի ծայրամասերը, բեդվինական ավանն ու Նետիվոտը։ Իրանական հրթիռների մեծ մասը խոցվում է «Հեց» համակարգի կողմից` Իսրայելից դուրս, հիմնականում` Հորդանանի վրա։ Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Միջերկրական ծովում հարձակման արդյունքում ոչնչացվել են իսրայելական գազային հարթակներ։ Այրվում է Աշկելոնի գազի հանքավայրը: «Սա ընդամենն առաջին ալիքն է»,- հայտարարել է իրանի առաջին հեռուստաալիքը: — Newsfeed (@Newsfeed883920) October 1, 2024 |
Բաժանորդագրվել լրահոսին