Թեհրանն ուղերձ է փոխանցել Վաշինգթոնին՝ նշելով, որ երեքշաբթի երեկոյան Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարձակումը Իրանի ինքնապաշտպանության իրավունքն է, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Աքարչին՝ հավելելով, որ մտադրություն չունեն շարունակելու։ «Մենք նաև զգուշացրել ենք ԱՄՆ-ին՝ մի կողմ քաշվել ու չմիջամտել»,- ընդգծել է նախարարը: Ըստ իսրայելական կողմի՝ Իրանից մոտ 180 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: |
Բաժանորդագրվել լրահոսին