Ինչպես հայտնել էինք, ԱԺ ընդդիմությունն առաջարկում էր ստեղծել բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով։ Այսօր քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին՝ պարզաբանելով․ «ՀՀ կառավարությունը և կառավարող խմբակցությունը մի շարք ծրագրեր են իրականացրել և օրենսդրական կարգավորումներ են ներդրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության ապահովման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ ԱԺ ընդդիմությունը պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է լիազորություններով՝ հարցադրումներ կատարելու, անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար։ Մենք պատրաստ ենք հանձնաժողովներում համատեղ աշխատել, ինչու չէ նաև աշխատանքային խմբեր ստեղծել»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ ընդդիմության կողմից քննիչ հանձնողով ստեղծելու համար հիմնավոր փաստարկներ այդպես էլ չլսեցին։ |
Բաժանորդագրվել լրահոսին