ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում»․ Արմեն Պետրոսյան
17:36, 02.10.2024 | mamul.am
1810 | 0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական ղեկավար Իսմաիլ Հանիեի սպանությանն Իրանի խոստացված պատասխան գործողությունը հետաձգվեց Արևմուտքի հետ միջնորդավորված կուլիսային բանակցությունների արդյունքում։
Իրանը հրաժարվեց ռազմական պատասխանից՝ արևմտյան առանցքային դերակատարների կողմից Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման խոստման դիմաց։
Հրադադարի վերաբերյալ Կատարի և Եգիպտոսի միջնորդությունը հերթական անգամ ձախողվեց Իսրայելի ծայրահեղական կառավարության առավելապաշտական ռազմավարության պատճառով։
Իսրայելը ոչ միայն չգնաց ռազմական գործողությունների դադարեցման, այլև ընդլայնեց դրանց արեալը՝ ընդգրկելով նաև Լիբանանի տարածքը և թիրախավորելով «Հիզբալլահ» շիայական կազմակերպության դիրքերն այդ երկրի ամբողջ տարածքում։ Գագաթնակետը սեպտեմբերի 28-ին Բեյրութում «Հիզբալլահի» կենտրոնակայանի դեմ իրականացված հրթիռային հարվածն էր, որի հետևանքով սպանվեցին կառույցի առաջնորդ Հասան Նասրալլահը, «Հիզբալլահի» և ԻՀՊԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ (մասնավորապես բրիգադի գեներալ Աբաս Նիլֆորուշանը)։
Հոկտեմբերի 1-ին Իրանը մասշտանբային հրթիռային երկալիք հարձակում իրականացրեց Իսրայելի դեմ։
Իսրայելը խոստանում է անհետաձգելի աննախադեպ պատասխան ամբող) տարածաշրջանի մասշտաբով...
Այդ գործողության ծավալից, թիրախներից և ԱՄՆ-ի միջամտության ձևաչափից է կախված տարածաշրջանի ապագան...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին