ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Եվս 120 մարդ ռեփերին մեղադրել է սեռական բռնության մեջ
13:00, 02.10.2024 | mamul.am
5223 | 0

Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսի նկատմամբ (P. Diddy, Փաֆ Դեդի), ով մեղադրվում է սեռական բռնությունների և թրաֆիքինգի մեջ, նոր հայցեր են ներկայացվել դատարան։

Metro-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱՄՆ-ում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտնի է դարձել, որ ևս 120 մարդ ռեփերին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ։

Նշվում է, որ ամենաերիտասարդ տուժողը 9 տարեկան է, ամենամեծը՝ 39։ Ռեփերի դեմ հայց ներկայացրածներից 25-ն անչափահաս է: Նրանց հայտարարություններից պարզ է դառնում, որ Դեդին տարբեր բռնությունների է ենթարկել իրենց։

Բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել 2015 թվականից հետո: Կան նաև հանցագործություններ, որոնք կատարվել են 1991 թվականից հետո՝ Մայամիում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։
Ռեփերի անվան շուրջ սկանդալը Հոլիվուդում համարվում է ամենամեծը: Պարզվել է, որ նրա երեկույթներին ներկա են եղել նաև բազմաթիվ հայտնիներ, ովքեր ականատես են եղել այդ բռնություններին ու երկար տարիներ լռել են: Խոսքը Նաոմի Քեմփբելի, Ուիլ Սմիթի, Սնուփ Դոգի, Բեյոնսեի, Լեոնարդո Դի Կապրիոյի, Ջենիֆեր Լոպեսի և այլ աստեղերի մասին է։ Դատախազները հայտնել են, որ ռեփերը կազմակերպել է սեքսուալ երեկույթներ, որոնց ժամանակ զոհերին թմրանյութ է խմեցրել ու ստիպել կատարել սեռական ակտեր: Խուզարկության ժամանակ նրա կեցավայրում հայտնաբերել է թմրանյութ, զենք, մանկական յուղեր: Դիդին ձերբակալված է։ Նա և փաստաբանները հերքում են մեղադրանքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին