Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսի նկատմամբ (P. Diddy, Փաֆ Դեդի), ով մեղադրվում է սեռական բռնությունների և թրաֆիքինգի մեջ, նոր հայցեր են ներկայացվել դատարան։ Metro-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱՄՆ-ում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտնի է դարձել, որ ևս 120 մարդ ռեփերին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ։ Նշվում է, որ ամենաերիտասարդ տուժողը 9 տարեկան է, ամենամեծը՝ 39։ Ռեփերի դեմ հայց ներկայացրածներից 25-ն անչափահաս է: Նրանց հայտարարություններից պարզ է դառնում, որ Դեդին տարբեր բռնությունների է ենթարկել իրենց։ Բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել 2015 թվականից հետո: Կան նաև հանցագործություններ, որոնք կատարվել են 1991 թվականից հետո՝ Մայամիում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ |
Բաժանորդագրվել լրահոսին