Անհրաժեշտ է մանրակրկիտ հաշվարկել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված բոլոր ռիսկերը, այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Կարծում եմ՝ պետք է բոլորս ավելի զգույշ լինենք: Առաջնահերթությունը պետք է լինի կայունությունը, և ցանկացած գործընթաց, որը կարող է տեղի ունենալ, պետք է մանրակրկիտ հաշվարկվի և կառավարվի հատկապես ռիսկերի տեսանկյունից: Դա հեշտ հարց չէ»,- նշել է նա: |
Բաժանորդագրվել լրահոսին