ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությանն արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Իմ անձնական որոշմամբ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք էդ թղթերին: Դրանց ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող գրառումներ արել: Ես էլ արգելել եմ, լավ եմ արել: Ասենք՝ գնաք տեքստը կարդաք, գաք հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք»։ |