«Կառավարությունն իրականացնում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Մենք տարածաշրջանային մեր գործերը դիտարկում ենք ընդհանուր համատեքստում, բայց, ինչ-որ առումով, նաև առանձին համատեքստում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցին։ Նա նշեց, որ Հայաստանը որոշել է մասնակցել «3+3» ձևաչափով քննարկումներին. «Դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»։ Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունների մասին խոսելիս՝ ասաց․ «Դրանք բնականոն են և քաղաքական որոշման արդյունք չեն։ Քաղաքական որոշումն է բնականոնության արդյունք»։ Իսկ Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշեց․ «Մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն»։ |