ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սրանք ՍԴ այն դատավորներն են, որոնք կողմ են քվեարկել Հայաստանը թշնամուն հանձնելուն». Էդգար Ղազարյան
21:36, 02.10.2024 | mamul.am
1307 | 0

«Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան, Արթուր Վաղարշյան, Երվանդ Խունկարյան (անկախ արձակուրդ վերցնելու և այդ նիստից փախչելու հանգամանքից), Էդգար Շաթիրյան, Սեդա Սաֆարյան, Հովակիմ Հովակիմյան, Դավիթ Խաչատուրյան` սրանք ՍԴ այն դատավորներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կողմ են քվեարկել Հայաստանը թշնամուն հանձնելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու, դրա արժեքը նսեմացնելու որոշմանը: Սա մի նպատակ ունի` Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը հանձնել Թուրքիային: Սա գոյաբանական պայքար է:

Ես չտվեցի Հրայր Թովմասյանի անունը մի բանի համար, որ հայտարարվել էր, որ նա ունի այդ որոշումից տարբերվող հատուկ կարծիք, որը կհրապարակվի առաջիկա օրերին: Կարելի է ենթադրել` միայն նա է դեմ եղել այս որոշմանը»,- հանրահավաքի բեմից հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր