«Այս իշխանությունների նպատակն է, որ Կառավարական շենքի վրա բարձրանա Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշը: Եթե որևէ մեկին սա թվում է վերացական, անիրատեսական, այդպիսի կարծիք ունեցողներին ես հարցնում եմ` 6 տարի առաջ որևէ մեկը կմտածե՞ր արդյոք, որ Արցախի Վերածննդի հրապարակում կծածանվի Ադրբեջանի դրոշը: Դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք: Նա է մեր ժողովրդին տարել պատերազմի, նա է պատերազմներ բերում Հայաստան, նա է դառնում պատճառ հազարավոր մարդկանց կյանքի կորստի, նա է դառնում պատճառ հազարավոր մարդկանց ունեզրկման, տեղահանության և ցեղասպանության: Նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է, նա հայրենիքի գողն է և նա վռնդվելու է այս ապարանքից: Նա վռնդվելու է այս հաստատությունից, որպեսզի մենք չվռնդվենք մեր հայրենիքից: Մենք ենք վռնդելու դրան և հաղթանակելու է Հայաստանը, հաղթանակելու է հայ ժողովուրդը, իր այս ազգային-ազատագրական սրբազան պայքարով: Հաղթանակելու է ազնիվ, բարեպաշտ Սրբազանի և ազնիվ հայրենասեր հայ ժողովրդի միասնությամբ»,- «Սրբազան պայքար»-ի հանրահավաքի բեմից հայտարարեց Էդգար Ղազարյանը: |