Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը գրել է. «Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է «Հանրային»` ուղիղ եթերի պահանջով։ Երևի վերջինս տեղյակ չէ, որ շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել։ Հիմա էլ եթերը բաց է: Ցավոք, զգալի մասը մերժել են։ Իսկ նրանք, ովքեր համաձայնել են, եղել են «Հանրային»-ի եթերում`ա ռանց մի բառ կրճատելու»,-հավելել է նա: |