Բագրատ Սրբազանը «Հանրային հեռուստաընկերության» բակում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու իրավիճակը սրվեց իր ու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև: «Դիտմամբ եկավ, դիմացս կանգնեց ու իր խոսքն ուղղելով ոստիկաններին` ասաց` տղերք, ով որ ձեզ կասի` ձեր հացը արյունով եք ուտում, գլուխը պատին կտա: Ես էլ ասացի` քեզ կարգին պահի ու սկսեց սովորական խուլիգանի կեցվածքը: Ես էլ ասացի` տրորելու եմ ու տեր եմ: Ինքը տրորված է, ես էլ տրորելու եմ ու անցնելու եմ: Ինքը դեռ շատ պատասխան պիտի տա»,- ասաց Սրբազանը: |
Բաժանորդագրվել լրահոսին