ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին․ «Ժողովուրդ»
09:00, 03.10.2024 | mamul.am
1182 | 1

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա վերջին շրջանում պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի և Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ և առաջարկում է կոալիցիա կազմել՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար:

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շարունակաբար զրույց է ունենում Սամվել Բաբայանի հետ, բայց թե վերջինս ինչ հանդիպումներ է ունենում և ինչ է քննարկում՝ տեղեկություն չունի: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Սամվել Բաբայանը Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե, ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։

Սամվել Բաբայանն արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին