«Շատ կարևոր է, որ շարժումը հասավ մի հանգրվանի, երբ տրամադրվեց Հանրայինի ուղիղ եթեր։ Որովհետև Հանրայինը մեկ մարդու անձնական քարոզչամեքենան է՝ խայտառակ ապատեղեկատվությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սրբազանի Հանրայինի եթերով ուղերձ հղելուն։ «Ամենազարհուրելին այն է, որ ժողովրդի փողերով էդ ժողովրդին սարքում են իդիոտ։ Սուտ, խայտառակ ապատեղեկատվություն է հնչում Հանրայինի եթերից։ Քաղաքացուն ասում են՝ դու տալու ես փող, ես քեզ սարքելու եմ կենդանի, քեզ կտրելու եմ իրականությունից, որպեազի դու չմտածես»,-նշեց Զոհրաբյանը։ |