ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այգիները ծանր մետաղներով հագեցած ջրով են ոռոգվում»․ Ոսկան Սարգսյան
14:06, 03.10.2024 | mamul.am
1150 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի մոխրագույն ջրով են ոռոգվում։
Լոռու մարզում գործող մետաղական հանքերը և հանքաքարը վերամշակող ընկերությունները գրեթե 20 տարի սպառնալիք են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի՝ Դեբեդ հովտի պտղատու այգիների համար։ Ներկայումս Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի գործում, սակայն Ախթալայի լեռնահարստացման գործարանի, Թեղուտ հանքից արտանետումների հետևանքով Աղստև գետը աղտոտվում է ծանր մետաղներով։ Գետի վտանգավոր ջրով են ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի և Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակակավայրերի՝ Արճիսի, Այրում քաղաքի, Լճկաձորի, Հաղթանակի, Պտղավանի, Դեղձավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի հողատարածքները։ Այդ բնակավայրերում անմշակ հողեր չկան, սեփականաշնորհված և վարձակալությամբ տրված բոլոր հողերը մշակում են, առավել եկամտաբեր են Դեբեդի ջրերով ոռոգվող դեղձի, կորոլյոկի և այլ մրգատեսակների այգիները։ Դեբեդի հովտի այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս պտղատու ծառերի շուրջ հողը ամրանում է, ծառերը՝ չորանում։ Դեռևս 2008թվականին Պտղավան գյուղի այգեգործները ծանր մետաղներով Դեբեդ գետի աղտոտվածության վերաբերյալ իրենց մտահոգություններն էին հայտնել այն ժամանակ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին և տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Այն ժամանակ փոխվարչապետ Ա․ Գևորգյանը լրագրողիս հայտնել էր , որ գյուղնախարարությանը հանձնարարական է տրվել Դեբեդից նմուշներ վերցնել և Երևանում փորձաքննությհուն կատարել, բնապահպանության նախարարությունն էլ երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդի ափի երկայնքով գործող գործարանների կողմից Դեբեդ արտանետումների վերաբերյալ։ Փոխվարչապետը հավաստիացրել էր՝ եթե մոնտորինգի արդյունքում պարզվի, որ գետի ջուրը թույլատրելի նորմայից ավելի է աղտոտված ծանր մետաղներով, ապա պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար։ Այդ ժամանակից 16 տարի է անցել, ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով Դեբեդի հովտի այգիները, հողատարածքները ոռոգելու խնդիրը մնում է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր