ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կրկին ուրացան Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով»․ Արծվիկ Մինասյան
11:42, 03.10.2024 | mamul.am
736 | 0

«Այս քառօրյան, որ, ըստ էության, վերածվեց մեկօրյայի, հերթական անգամ բացահայտեց ի լուր բոլորի, թեև մենք գիտեինք, որ ինչպես է քաղաքական մեծամասնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ալեն Սիմոնյանի և այլ առաջատար ՔՊ-ականների ակտիվ մասնակցությամբ ուրանում Արցախը, Արցախի ժողովրդի իրավունքները»,-ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Երբ որ նրանք դեմ քվեարկեցին քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման հարցին, ցույց տվեցին, որ ապրումակցման որևէ նշույլ անգամ չկա նրանց մտադրությունների մեջ չկա։ Այնուամենայնիվ, քննիչ հանձնաժողովը, որ իրավունքի ուժով ստեղծվելու է, նախագահի թեկնածությունը առաջադրվում և հաստատվում է դիմումատուների կողմից, քննիչ հանձնաժողովի նախագահը Արթուր Խաչատրյանն է»։

«Կրկին ուրացան Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով»․ Արծվիկ Մինասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր