Ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե «երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի պայմանավորված սցենարի վերաբերյալ ինքն ունի այնքան ինֆորմացիա, որ դրա կեսն անգամ իրավապահ մարմինները չունեն․ արդյոք սա հիմք չէ՞ Նիկոլ Փաշինյանին նորից հարցաքննության հրավիրելու», ասաց․ «Ոչ, որովհետև ՀՀ վարչապետը որպես ՀՀ վարչապետ, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար, տիրապետում է բազմաթիվ ինֆորմացիաների, որոնց մի մասը կարող են դառնալ քրեական գործեր, մի մասն էլ չդառնալ քրեական գործեր, բայց պարունակեն բազմաթիվ խնդիրներ, որոնք ընդհանուր պատկերի մեջ թույլ են տալիս մեզ գալ նման եզրահանգումների։ Դրանք ոչ միայն քրեաիրավական, այլև քաղաքական եզրահանգումներ են»։ |
Բաժանորդագրվել լրահոսին