«Ալլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем»։ Մոտավորապես նման վիճակ էր»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթին։ «Պետական քարոզչական, քաղաքական, դիվանագիտական սնանկության տոտալ իրավիճակ էր։ ՄԱԿ-ում նա երբևէ նորմալ ելույթ չի ունեցել, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-նշեց Աշոտյանը։ |