ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սրբազան պայքարը դարձել է Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը»․ Սուրեն Սուրենյանց
13:24, 03.10.2024 | mamul.am
1785 | 3

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երեկ, մի ամբողջ ժողովուրդ և պետություն, որոնք կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև, ականատես դարձան անմակարդակ մի շոուի, որն ուներ երկու շահառու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա «արմատական» ընդդիմությունը:

Նիկոլ Փաշինյանն այնքան «անհարմար» արտաքին քաղաքական կացության մեջ է, որ պետք ունեցավ Հանրային հեռուստատեսության մակարդակի հասցված «հայրենասիրական» ճառի մատուցման:

Պետության պրովինցիալ ղեկավարը չի էլ գիտակցում, որ այդ «հայրենասիրությունը» չի կարող «վաճառել» արտաքին որևէ գործընկերոջ վրա՝ որպես «դժվար լուծումներն» առժամանակ հետաձգելու ալիբի:

Փաշինյանին «օդի ու ջրի» պես նման ընդդիմություն է պետք՝ պաթոսախեղդ տեքստերով, բարդ հարցերից փախչող «բնավորությամբ»:

Եվ ուրեմն, ի տարբերություն առաջին խնդրի, էս երկրորդ հարցը Հանրայինը «լուծեց». «արմատական» ընդդիմության նոմինացիան կայացած է, նույնիսկ պետականորեն ազդարարված է այն հավաքի օրն ու ժամը, որտեղ ձևակերպվելու է ընտրություններ 2026-ի իշխանության հիմնական «ախոյանը»:

Փաշինյանի ուրացման մոդելը նույնիսկ պետական մտածողության նմուշ կարող է թվալ պրիմիտիվ տեքստերի, նույն այդ «նիկոլական ուրացումն» իր արգանդում մեծացրած պսևդոհայրենասիրության համեմատ:

Ես չեմ հասկանում, թե որ մոտիվն ու նպատակն էր Բագրատ Սրբազանին՝ պատվելի ու հարգված հոգևորականին, տարել նման արկածախնդրության, որի միակ տեսանելի հետևանքը կարող է լինել լուզեր, ձախողված Փաշինյանին քաղաքական վերակենդանություն տալը, 2026-ի նրա իշխանական հայտը լեգիտիմացնելը:

Ծանր է այս ամենին հետևելը:

Բագրատ Սրբազանին ես երախտապարտ եմ՝ ապրիլ- մայիս ամիսներին Փաշինյանի քաղաքական մերկությունը բացահայտելու համար:

Հիմա նրան կրկնակի երախտապարտ կլինեմ՝ իր քաղաքական գործունեությունը չշարունակելու համար:

Վստահ եմ՝ քաղաքական անփորձության հետևանքով Սրբազանը չի գիտակցել, որ այս պահին Սրբազան պայքարը դարձել է ամբողջովին տապալված Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը:

Հ.գ- Սրբազան պայքարի միակ անելիքն այս հանգրվանում, երբ ԱԺ-ն պատրաստվում է քննարկել տխրահռչակ Կանոնակարգը, պետք է լիներ խորհրդարանն ապալեգիտիմացնելը: Բայց ինչքան հասկացանք՝ ընդդիմադիր պատգամավորներին այդ հարթակը մանդատները վայր դնելու կոչ չի անելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին