ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Միրզոյանի էվրիկան, Փաշինյանի սենսացիան»․ Դավիթ Կարապետյան
17:42, 03.10.2024 | mamul.am
1975 | 1

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միրզոյանի էվրիկան, Փաշինյանի սենսացիան…
Էվրիկա՜, իշխանությունները հասկացել են…
ՀՀ արտգործնախարարը հայտարարում է՝ «Այժմ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը, ինչը համընկնում է Հայաստանի գրեթե ողջ տարածքի հետ։
Իրենք մեզ վստահեցնում են, թե դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լիովին հակառակն է:
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ»:
Հոյակապ է:
Շատ լավ է, որ դա հասկացել եք, բարձրաձայնում եք, ավելին՝ ուրախալի է, որ տպավորություն էլ ունեք, որ այդ վստահեցումները կեղծ են և որ Բաքուն, որպես անկեղծ թշնամի, չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից:
Այո՛, դուք ճիշտ եք: Ադրբեջանը ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ և չի բացառվում հավանական սադրանքները, ընդհուպ՝ լոկալ կամ լայնամասշտաբ պատերազմի հրահրումը:
«Այն, ինչ ասել է Արարատ Միրզոյանը, ճիշտ է»՝
ԱԺ ամբիոնից ոսկեջրում է վարչապետ Փաշինյանը:
«Ադրբեջանում ուզում են, որ Հայաստան, Հայաստանի Հանրապետություն չլինի։ Է ի՞նչ։ Նորությու՞ն է սա ձեզ համար»՝ խրոխտ պատասխանում է վերջինս պատգամավորի հարցին:
Զավեշտն էլ այն է, որ «Է ի՞նչ, նորությու՞ն է սա ձեզ համար» ասողը, նախ այնպիսի տպավորություն է թողնում, թե հիմա՝ «բան է ասել են, բան է՝ ուզել են, ասում-խոսում են էլի», իբր մտահոգվելու բան չկա, բայց կյանքը ցույց է տալիս՝ որ լավ էլ կա, Ալիևը ինչ ուզում է ստանում է, ինչ ասում՝ արվում է:
Եվ հետո.
Իհարկե՛, ոչ մեկիս համար դա նորություն չէ, ոչ էլ՝ «է ի՞նչ» է, որովհետև լավ էլ մտահոգիչ է, բայց դու դրան արձագանքում ես իմիջիայլոց, մանավանդ, երբ դեմն առնել չես կարող ու մեծ հաշվով՝ չես էլ ուզում:
Այնպես որ, «հոյակապ» դեմագոգիա էր ու պոպուլիզմ, դու էլ, ինչպես միշտ, քո ամպլուայի մեջ ես:
Բայց, եթե դա գոնե հերթական դեմագոգիա էր ու պոպուլիզմ, որը ոնց էլ լինի կուտի ու կմարսի հասարակությունը, ապա հետո բերանիցդ կամա թե ակամ թռցրած՝ «44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, բայց էդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ էդ սցենարի մեջ են եղել, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ:
Ես էնքան ինֆորմացիա ունեմ էդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած, դրա կես ինֆորմացիան էլ չունի» ինքնախոստովանությունդ վաղը քեզ հաջորդողը (իհարկե եթե նորմալ ղեկավար լինի) օգտագործելու է քո իսկ դեմ:
Ու այդժամ՝ «մուտիտ-կրուտիտը, կուրաժն ու պարաժը» չի անցնելու:
Մարդն ասում է, որ ինքն այնքան ինֆորմացիա ունի, որ ամբողջ իրավապահ համակարգը դրա կեսն էլ չունի։
Ա՛յ «ընկեր», դու գոնե հասկանու՞մ ես, թե ինչ ես ասել…
Հարց.
Բա ինչո՞ւ առ այսօր իրավապահ համակարգը չունի այդ ինֆորմացիան, ինչո՞ւ այն չես փոխանցել ու առհասարակ՝ քեզ որտեղի՞ց նման ինֆորմացիա:
Ստացվում է՝ դու գիտես 2020 թվականին տեղի ունեցած պետական դավաճանության բազմաթիվ փաստերի մասին և չե՞ս հայտնում երկրի իրավապահ կառույցներին: Այսինքն՝ թաքցնում ես հանցագործությունն ու հանցագործներին:
Գուցե պատճառն այն է, որ այդ բոլոր փաստերը կապված են քո և քո շրջապատի հետ, և դու քեզ ու շրջապատիդ գործածնե՞րն ես թաքցնում:
Հիմա ո՞վ է քեզ կանչելու քննության:
Չէ՞ որ պետության կանխավարկածը պարտադիր է դարձնում քեզ հարցաքննելը, երբ ի լուր աշխարհի հայտարարում ես, որ 44-օրյա պատերազմի «պայմանավորված սցենարի» վերաբերյալ ունես այնքան ինֆորմացիա, որ դրա կեսն անգամ չունի ամբողջ իրավապահ համակարգը միասին վերցրած:
Նման սենսացիոն հայտարարության պարագայում դու արդեն իսկ պետք է ստացած լինեիր համապատասխան իրավապահ կառույցին ներկայանալու և ցուցմունք կամ վկայություն տալու ծանուցում:
Թե՞ ընդունում ենք, որ վաղուց յուրացված է իշխանությունը, իսկ ուժային ու իրավապահ մարմիններն ամբողջովին քո ենթակայության տակ են:
Այդպես է, որ կա:
Թե չէ, ինչպե՞ս է հնարավոր ուղիղ եթերում խոսել հանցագործությունների իմացության մասին և դա անհետևանք մնա:
Ակամա հիշում եմ՝ «ցույց տվեք այն դատավորին, որ իմ ասածը չանի» անկեղծ հայտարարությունդ ու «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի բեմադրությունդ:
Գիտեմ՝ ոչ ոք քեզ ծանուցում չի ուղարկի, ցուցմունք տալու չի հրավիրի, առավել ևս՝ պատժի ու պատասխանատվության չի ենթարկի:
Գոնե հիմա՝ հաստատ: Բայց դա հիմա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին