ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Բելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»․ Լուկաշենկո
17:06, 03.10.2024 | mamul.am
1323 | 0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Այս մասին հայտնում է «Բելտան»։
«Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», - հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի բարեկամությունը միջազգային իրավունքի որևէ նորմ չի խախտում։

«Չնայած միջազգային ասպարեզում առկա տարատեսակ վայրիվերումներին, Դուք ինչպես նաև իմ մերձավոր բարեկամ և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Ասեք, թե ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար, մենք ամեն ինչ կանենք։ Այդպես եղել է մինչ այժմ, և այդպես էլ կլինի։ Վստահ եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի մեզ համար, որովհետև միշտ այդպես է եղել», ասել է Լուկաշենկոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր